Կարկանդակներ «5 րոպե»․ տատիկս միշտ այսպես էր պատրաստում․․․համը երբեք չեմ մոռանա

Միայն վերջերս եմ իմացել, որ այսպիսի կարկանդակներ պատրաստելը շատ հեշտ է, կստացվի բոլորի մոտ։ Խմորն այնքան նուրբ է, կարկանդակներն էլ անուշաբույր և շատ ախորժելի են։

Картинки по запросу "Пирожки «Пятиминутки»/"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝  1 հատ
  • խոմրիչ թարմ՝ 1/2 տուփ, 50գ
  • կարագ կամ մարգարին՝ 200գ
  • աղ՝ 1/2թ․գ․
  • սոդա՝ 1թ․գ․
  • ալյուր՝ 2 բաժակ
  • ջուր՝ 100գ

Картинки по запросу "Пирожки «Пятиминутки»/"

Պատրաստման եղանակ․

Խմորիչը լուծել գոլ ջրի մեջ։

Առանձին տարայի մեջ խառնել ալյուրը, աղը, սոդան, մարգարինը, ձուն։ Ավելացնել լուծված խմորիչը։

Խմոր հունցել։ Ցանկալի է անել դա ձեռքերով, սակայն կարող եք նաև հարիչ օգտագործել։

Խմորը պատրաստ է։ Սպասել պետք չէ, անմիջապես կարող եք անցնել կարկանդակներ պատրաստելուն։

Խմորը բաժանել 4 մասի և յուրաքանչյուրն էլ փոքր կտորների։ Գրտնակել և միջուկ դնել։

Կարկանդակ ձևավորել։

Կարող եք վերցնել ցանկացած միջուկ․ եփած միս, պանիր, շոգեխաշած կաղամբ, ձու և կանաչ սոխ, կարտոֆիլ։

Տապակին ձեթ քսել, մեջը դնել կարկանդակները, ձու քսել և թխել 25-30 րոպե՝ մինչև 220 ջերմաստիճանի նախօրոք տաքացրած ջեռոցում։

Картинки по запросу "Пирожки «Пятиминутки»/"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ