Կանաչին իմ սառնարանում 2 ամիս շարունակ մնում է թարմ. ահա թե ինչպես եմ պահում այն

Այսօր որոշել ենք կիսվել հիանալի հնարքով, որը կօգնի երկար ժամանակ պահել կանաչին սառնարանում թարմ վիճակում, կարծես այն նոր եք քաղել: Այս եղանակը թույլ կտա 2 ամիս շարունակ պահել կանաչին լավ վիճակում:

Սովորաբար այս եղանակով եմ պահում մաղադանոսն ու սամիթը, իսկ ահա կանաչ սոխն աճեցնում են պատուհանագոգի վրա:

Սկզբում պետք է լավ լվանալ կանաչին և դնել սրբիչի վրա:

Այժմ հենց այդ նույն սրբիչով փաթաթել մաղադանոսն ու սամիթը, բայց չձգել: Զգույշ եղեք, որ չվնասեք ճյուղիկները:

Սրբիչով փաթաթված կանաչին դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը՝ բանջարեղենի համար նախատեսված հատվածում դնելով: Տոպրակը կապել պետք չէ:

Как хранить зелень в холодильнике. Свежая зелень надолго - пошаговый рецепт с фото. Автор рецепта Тиано . - Cookpad

Խոնավությունը, որը մնում է սրբիչի վրա կանաչին լվանալուց հետո, բավական է, որ սամիթն ու մաղադանոսը մնան թարմ: Ոչինչ չի փչանում, չի բորբոսնում, իսկ կանաչին թարմ է ու անուշաբույր:

Իսկ դուք սովորաբար ինչպե՞ս եք պահում կանաչին:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ