Կակաչի սերմով բուլկիներ.. բույրը տարածվում է ամենուր, իսկ համը… փորձեք ինքներդ հենց այսօր

Իսկ դուք նկատել եք, որ տանը պատրաստված թխվածքն այլ բույր ունի… իսկապես գերող է: Այսպիսի բուլկիներն անտարբեր չեն թողնի ոչ մեկին, անպայման փորձեք պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 4 բաժակ
  • կաթ՝ 1 բաժակ
  • ձու՝ 1 հատ
  • խմորիչ՝ 30գ
  • դեղնուց՝ 1 ատ
  • ձեթ՝ 4ճ.գ.
  • շաքարավազ՝ 85գ
  • աղ՝ 0,25 թ.գ.
  • կարագ՝1 ճ.գ.
  • կակաչի սերմեր՝ 300գ
  • ջուր՝ 200մլ

Պատրաստման եղանակ.

Ալյուրը խառնել կաթի, ձվի, խմորիչի և ձեթի հետ: Ավելացնել 5թ.գ. շաքարավազ և մի քիչ էլ աղ: Փափուկ խմորիչով խմոր հունցել:

Ծածկել տոպրակով կամ սրբիչով: Թողնել տաք տեղում, որ բարձրանա՝ մոտ 1 ժամ:

Այդ ընթացքում պատրաստել միջուկը. կակաչի սերմերի վրա եռման ջուր լցնել, 15 րոպեից քամել: Ավելացնել 3ճ.գ. շաքարավազ, խառնել և դնել մի կողմ:

Պատրաստի խմորը գրտնակել ուղղանկյունաձև՝ ալյուրոտ սեղանի վրա:  Պիտի ստացվի մոտ 30*15 ուղղանկյուն՝ 0,5սմ հաստությամբ: Կակաչով միջուկը քսել ողջ մակերեսի վրա:

Ուղղանկյունը մեջտեղից  ծալել, այնպես, որ միջուկը մնա ներսում: Կտրատել նեղ երկար գծերի և յուրաքանչյուրը զսպանակաձև փաթաթել, վերջում էլ ամրացնել եզրերը:

маковые плюшки

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, դնել բուլկիները: Դեցնուցը հարել և քսել խմորին:

Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 35-40 րոպե: Պատրաստի բուլկիներին կարագ քսել, ծածկել սրբիչով՝ մինչ կսառեն:

Маковые плюшки: аромат, возвращающий в детство

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: