Խմորիչով պատրաստվող խմոր՝ անթերի, թեթև և շատ փափուկ

Այս բաղադրատոմսով պատրաստված խմորը ստացվում է աննկարագրելի փափուկ և համեղ:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • չոր խմորիչ՝ 11գ
  • կաթ՝ 1,5 բաժակ
  • շաքարավազ՝ 100գ
  • ալյուր՝ 21 ճ.գ.
  • ձու՝ 2 հատ
  • ձեթ՝ 2/3 բաժակ
  • աղ

Պատրաստման եղանակ.

Կաթի մեջ լուծել խմորիչը և ավելացնել շաքարավազը, նաև 6ճ.գ. ալյուր: Խառնել և փակել: Կես ժամ թողնել տաք տեղում:

Ձուն հարել քիչ քանակությամբ աղի հետ և զգուշորեն ավելացնել կաթնային զանգվածին:

Ավելացնել մնացած ալյուրը և ձեթը, խմոր հունցել: Այն չպետք է կպչի ձեռքերին:

Եթե թույլ խմոր է ստացվել, ապա ալյուրի քանակը կարելի է ավելացնել:

Աշխատանքային մակերեսին ձեթ քսեք, դրեք խմորը, ծածկեք անձեռոցիկով և թողեք կես ժամ: Այնուհետև խմորը կտրեք փոքր կտորների և գնդիկներ ձևավորեք: Սպասեք ևս 15 րոպե:

Խմորի հետ աշխատելիս ձեռքերին ձեթ քսեք:

Գրտնակեք գնդիկները, ցանկացած միջուկ լցրեք, փակեք և դեղնուց քսեք՝ նախքան թխելը: Կարկանդակները դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 25 րոպեով:

Картинки по запросу Идеальное тесто для пирожков

Բարի ախորժակ:

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ