Լոլիկը՝ կորեական ձևով…անպայման փորձեք այս բաղադրատոմսը

Պատրաստեք երեկոյան, իսկ առավոտյան արդեն կարող եք վայելել այս հրաշք լոլիկը…համից չեք կշտանա…

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • լոլիկ՝ 4 մասի կտրատած, 2կգ
  • սխտոր՝ 2 գլուխ
  • բուլղարական պղպեղ՝ 4 հատ
  • կանաչի
  • կարմիր կծու պղպեղ

մարինադի համար.

  • քացախ՝ 100գ
  • շաքարավազ՝ 100գ
  • ձեթ՝ 100գ
  • աղ՝ 2ճ.գ.

Картинки по запросу помидоры по-корейски

Պատրաստման եղանակ.

Աղալ մաքրած պղպեղը, սխտորը: Խառնել: Մանր կտրատել կանաչին:

Առանձին տարայի մեջ խառնել քացախը, շաքարավազը, ձեթն ու աղը:

3լ բանկայի մեջ շերտերով լցնել. լոլիկը, սխտորն ու պղպեղը, կանաչին, մարինադը: Փակել կափարիչով և ուղարկել սառնարանը: Ցանկալի է թողնել ամբողջ գիշեր:

Բարի ախորժակ:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ