Լավաշով հանճարեղ նախաճաշ՝ հաշված րոպեների ընթացքում․ սննդարար և ախորժելի․ սա օրվա լավագույն սկիզբն է

Ներկայացնում ենք լավաշով ուտեստի հիանալի բաղադրատոմս, որի համը չի կարող դուր չգալ որևէ մեկին։ Այնքան անուշաբույր է, որ կցանկանաք ամեն օր պատրաստել։

Картинки по запросу "Гениальный завтрак из лаваша"

 

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 բարակ լավաշ
  • 1 լոլիկ
  • 100գ երշիկ կամ ցանկացած այլ պատրաստի միս
  • 50գ պանիր
  • 1 ձու
  • աղ, պղպեղ

Картинки по запросу "Гениальный завтрак из лаваша"

Պատրաստման եղանակ․

Պանիրն անցկացնել խոշոր քերիչով։

Երշիկը կտրատել մանր կտորների, լոլիկն օղակաձև կտրատել։

Առանձին հարել ձուն, համեմել աղով և պղպեղով։

Տապակի մեջ մի քիչ կարագ դնել, լցնել ձուն, գդալով հարթեցնել։ Ձվի վրա դնել տապակի չափին համապատասխան լավաշ և տապակել 1 րոպե։ Շուռ տալ և մեջտեղի հատվածում նեղ գծով դնել միջուկը՝ երշիկ, լոլիկ, պանիր։

Ծալել լավաշը կողքի հատվածներից, մի քանի վարկյան տապակել մի կողմից, շուռ տալ։ Փակ կափարիչի տակ տապակել ևս 30 վարկյան և մատուցել։

Картинки по запросу "Гениальный завтрак из лаваша"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ