Ինչպես պատրաստել անթերի ելակով մուրաբա, որպիսի հատիկները մնան ամբողջական

Ներկայացնում ենք շատերի կողմից սիրված՝ ձմռան համար պատրաստվող քաղցրավենիքի բաղադրատոմսը: Խոսքը ելակի մուրաբայի մասին է: Այն իր բույրով և համով կուրախացնի ձմռանը: Պատրաստվում է արագ և հեշտ:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ելակ՝ 1կգ
  • շաքարավազ՝ 1կգ
  • կիտրոնաթթու՝ 2գ

Картинки по запросу клубничное варенье

Պատրաստման եղանակ.

  • Ելակը լվանում ենք, հանում պոչիկները և դնում կաթսայի մեջ: Լցնում ենք 200-300գ շաքարավազ և թողնում ենք ամբողջ գիշեր:
  • Ելակի դուրս տված հյութը լցնում ենք կաթսայի մեջ և ավելացնում մնացած շաքարավազը: Դնում ենք այն կրակին և եփում՝ մինչ շաքարավազի լիարժեք լուծվելը: Ջուր  ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ:
  • Պատրաստի օշարակը լցնում ենք ելակի վրա և հասցնում եռման աստիճանի: Եփում ենք թույլ կրակի վրա՝ մոտ 5 րոպե: Ընթացքում հանում ենք առաջացած փրփուրը:
  • Թողնում ենք, որ մուրաբան սառի:
  • Սառած մուրաբան կրկին դնում ենք կրակին, հասցնում եռման և եփում 5 րոպե:
  • Երբ այն սառի, կրկին տաքացնում ենք, ավելացնում կիտրոնաթթուն, եփում ևս 10 րոպե:
  • Տաք մուրաբան լցնում ենք ստերիլիզացրած բանկաների մեջ և փակում: Շուռ տված բանկաները փաթաթում ենք ծածկոցով:

Идеальное клубничное варенье - ягодка к ягодке

Բարի ախորժակ…

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!