Սա ռուլետի հիանալի տարբերակ է:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Խմորի համար.
- ալյուր՝ 90գ
- ձու՝ 3 հատ
- շաքարավազ՝ 90գ
Պատրաստման եղանակ.
Հարիչի ամենաբարձր արագությամբ հարեք ձուն՝ ավելացնելով շաքարավազը: Հարեք մոտ 5 րոպե, մինչ կլուծվի շաքարավազը, իսկ ընդհանուր զանգվածը սպիտակ գույն կստանա, կդառնա միասեռ, իսկ ծավալը կավելանա:
Մաղեք ալյուրը և ավելացրեք այն հարած զանգվածին, խառնեք:
Պատրաստի խմորը լցրեք հարթ թավայի մեջ, որը նախորոք ծածկել էիք թխելու համար նախատեսված թղթով:
Խմորը հավասարաչափ բաշխեք և հարթացրեք:

Թավան դրեք 190 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ 13-15 րոպեով:
Բիսկվիթը դրեք խոհանոցային սրբիչի վրա և զգուշորեն փաթաթեք թղթի հետ միասին:
Թողեք, որ կորժն այդ վիճակում սառի:
Բացեք սրբիչը և հանեք թուղթը:
Քսեք ցանկացած կրեմ, փաթաթեք:
Բարի ախորժակ…