Էկլեր-տորթ առանց թխելու․․․ այս մատչելի կրեմն ուղղակի խելքահան է անում․ ահա թե որն է գաղտնիքը

Ինչի համար ամեն ինչ բարդացնել, եթե կարող եք այսպիսի տորթ պատրաստել հաշված րոպեների ընթացքում։ Առանձնահատուկ բաղադրատոմսի շնորհիվ կրեմը ստացվում է խիտ և անուշաբույր, պատրաստվում է նվազագույն բաղադրիչներից։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • խրթխրթան թխվածքաբլիթ
  • 500մլ կաթ
  • 2,5ճ․գ․ եգիպտացորենի կրախմալ
  • 3ճ․գ․ շաքարավազ
  • 1 դեղնուց
  • վանիլինի էսենցիա՝ 0,10մլ կամ վանիլին՝ դանակի ծայրով

Ջնարակի համար․

  • 4ճ․գ․ շաքարավազ
  • 2թ․գ․ կակաո
  • 1ճ․գ․ կաթ
  • 50գ կարագ

Картинки по запросу "Вкуснющий торт-эклер"

Պատրաստման եղանակ․

Կաթը բաժանել 2 հավասար մասերի։ Մի կեսը դնել կրակին և հասցնել եռման աստիճանի։

Մնացած կաթի մեջ լուծել կրախմալը։ Ավելացնել շաքարավազը, վանիլինի էսենցիան, դեղնուցը։ Խառնել ձեռքի հարիչով և միացնել այս զանգվածը եռացող կաթի հետ։ Անդադար խառնելով եփել մոտ 5 րոպե՝ մինչ խտանալը։

Պատրաստի կրեմը ծածկել տոպրակով և ուղարկել սառնարանը։

Картинки по запросу "Вкуснющий торт-эклер"

Խորը տապակը ծածկել փայլաթղթով։ Դնել թխվածքաբլիթի մի շերտ, հետո հաստ շերտով սառած կրեմ լցնել։ Շարունակել շերտերով տորթ հավաքել։ Վերջին շերտը պիտի թխվածքաբլիթ լինի։

Картинки по запросу "Вкуснющий торт-эклер"

Պատրաստել շոկոլադե ջնարակը․ խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել կաթը։ Դնել կրակին, երբ սկսի եռալ, ավելացնել կարագը։ Խառնել՝ մինչ կարագը կլուծվի։ Հանել կրակից և լցնել տորթի վրա։

Ամբողջ գիշեր թողնել սառնարանում։

Картинки по запросу "Вкуснющий торт-эклер"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ