Բարձր, փքուն, փափուկ տորթ՝ մածունով խմորով…նվազագույն բաղադրիչներից պատրաստվող շքեղ տորթ

Մատչելի բաղադրիչներից պատրաստվող հրաշալի տորթ, որը դուր կգա շոկոլադի սիրահարներին: Տորթը ստացվում է փքուն, օդային և համեղ:

Картинки по запросу Торт «Михалыч»

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 400մլ
  • սոդա՝ 1թ.գ.
  • շաքարավազ՝ 200գ
  • ձու՝ 2 հատ
  • ձեթ՝ 2ճ.գ.
  • ալյուր՝ 350գ
  • կակաո՝ 4ճ.գ.

կրեմի համար.

  • եփած խտացրած կաթ՝ 1 տուփ
  • ալյուր՝50գ
  • դեղնուց՝ 2 հատ
  • տաք ջուր՝ 350մլ
  • շաքարավազ՝ 1ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ մաղել ալյուրը: Ավելացնել շաքարավազը, կակաոն և սոդան: Լավ խառնել:

Այլ տարայի մեջ լցնել մածունը, ձեթը և ձուն: Լավ խառնել ձեռքի հարիչով՝ մինչև միասեռ զանգված կստացվի: Միացնել չոր և հեղուկ զանգվածները: Լավ խառնել և խիտ թթվասերի խտությամբ խմոր ստանալ:

Նախապատրաստել տապակը՝ դրան կարագ քսելով: Լցնել խմորը և հավասարեցնել: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Խմորով տապակն ուղարկել ջեռոցը: Թխել 40-50 րոպե: Պատրաստ լինելը ստուգել չոփիկով: Պատրաստի կորժը հանել ջեռոցից և թողնել, որ սառի:

Պատրաստել կրեմը: Դրա համար անհրաժեշտ է եփած խտացրած կաթին ավելացնել տաք ջուրը: Խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի: Ստացված զանգվածի կեսը լցնել բաժակի մեջ՝ պահելով կորժերը թրջելու համար: Իսկ մյուսի մեջ ավելացնել շաքարավազն ու ալյուրը:

Խառնուրդը լցնել փոքր կաթսայի մեջ և դնել կրակին: Անդադար խառնելով՝ եփել թույլ կրակի վրա: Կրեմը պատրաստ է: Հանել կրակից և թողնել, որ սառի:

Կորժերի կողքի հատվածներից կտրել, որ հավասար լինեն: Դա կարելի է անել կաթսայի կափարիչի օգնությամբ:

Սառած կորժը կտրել երկու կամ երեք շերտի: Լցնել խտացրած կաթով խառնուրդը: Կորժերին հերթականությամբ կրեմ քսել՝ տորթ հավաքելով: Տորթին բոլոր կողմերից կրեմ քսել և զարդարել շերտերից ավելացած մնացորդների փշուրով: Որպիսի գեղեցիկ ստացվի, կորժերի մնացորդները կարող եք ևս մի քանի րոպե թխել ջեռոցում:

Տորթը մի քանի ժամ պահել սառնարանում և մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ