Բալով շատ համեղ կոմպոտի բաղադրատոմս՝ առանց ստերիլիզացնելու

Կոմպոտը շատ համեղ և օգտակար ըմպելիք է: Ցանկալի է փոխարինել խանութից գնված քաղցր գազավորված ըմպելիքները տանը պատրաստված կոմպոտով:

Կոմպոտը պահպանվում է մի տարի, օգտակար է նաև երեխաների համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • բալ՝ 2կգ
  • շաքարավազ՝ 1կգ
  • ջուր

Похожее изображение

Սկսում ենք պատրաստել.

  • 3լ բանկաները լվանում և ստերիլիզացնում ենք: Բալը լվանում ենք և հանում պոչիկները:
  • Բանկան կիսով չափ լցնում ենք բալով, ավելացնում ենք եռման ջուր՝ վերևում թողնելով մոտ 5սմ դատարկ տեղ: Թողնում ենք 10 րոպե:
  • 10 րոպե անց բանկաների ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազը հասցնում եռման աստիճանի:
  • Ստացված օշարակը լցնում ենք բալի վրա և փակում: Շուռ ենք տալիս և փաթաթում ծածկոցով:

Вкуснейший компот из вишни без стерилизации

Համեղ կոմպոտը պատրաստ է:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ