Առանց ջեռոցի պատրաստվող կորժեր՝ թխվածքի համար․ ընդամենը 4 բաղադրիչից ստացվում է 12 շերտ

Այս կորժերի բաղադրատոմսը ձեզ հաճելիորեն կզարմացնի․ 4 պարզ բաղադրիչից պատրաստած խմորից առանց ջեռոցի թխեք 12 շերտ, և խմորեղենի համար օգտագործեք ցանկացած կրեմ։ Խմորի մեջ օգտագործվող թթվասերը դարձնում է խմորեղենը շատ փափուկ և նուրբ։

Картинки по запросу "Коржи для торта без духовки из 4 х ингредиентов"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • շաքարավազ՝ 200գ
  • ալյուր՝ 3 բաժակ
  • թթվասեր՝ 200գ
  • սոդա՝ 1թ․գ․

Պատրաստման եղանակ․

Թթվասերը միացնել շաքարավազի և սոդայի հետ՝ որևէ ապակե տարայի մեջ, խառնել։

Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել թթվասերային խառնուրդի մեջ, ձեռքերով խմոր հունցել։ Ստացվում է խիտ և պինդ խմոր։

Ստացված խմորը բաժանել 9-12 մասի։

Յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով, կտրել թավայի տրամաչափին համապատասխան։

Առանց ձեթի կամ կարագի չոր թավան դնել կրակին, տաքացնել։ Մեջը թխել կորժերը երկու կողմից։

Պատրաստել ցանկացած կրեմ և սառած կորժերին քսելով՝ տորթ հավաքել։

Картинки по запросу "Коржи для торта без духовки из 4 х ингредиентов"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ