Անուշաբույր մեղրով տորթ…տարիներով փորձված բաղադրատոմս

Բազմաթիվ անգամներ փորձված բաղադրատոմս, միշտ հիացնում է բոլոր նրանց, ովքեր այն մի անգամ փորձում են:

Картинки по запросу медовик

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 650գ
  • շաքարավազ՝  200գ
  • կարագ՝ 150գ
  • մեղր՝ 6ճ.գ.
  • ձու՝ 3 հատ
  • կաթ՝ 3ճ.գ.
  • սոդա՝ 1թ.գ.
  • դարչին՝ 1թ.գ.
  • աղացած կոճապղպեղ՝ 0,5 թ.գ.
  • մի պտղունձ աղ

 

կրեմի համար.

  • թթվասեր 20%՝  1,5լ
  • շաքարավազ՝ 250գ
  • վանիլային շաքարավազ՝ 1 տուփ

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

Բարձր պատերով կաթսայի մեջ լցնել մեղրը, շաքարավազը, աղը և կաթը: Եփել 1-2 րոպե՝ մինչ կլուծվի շաքարավազը, ավելացնել կարագը, երբ այն հալի, լցնել նաև սոդան: Խառնուրդի ծավալը կմեծանա: Եվս 2 րոպե պահել ուժեղ կրակի վրա՝ անդադար խառնելով: Հանել կրակից՝ շարունակելով խառնել: Զանգվածի գույնը կմգանա՝ դառնալով շագանակագույն: Երբ այն մի քիչ սառի, մոտ 5 րոպե անց հերթականությամբ ավելացնել բոլոր հավկիթները՝ անդադար խառնելով:

Ավելացնել մաղած ալյուրը, կոճապղպեղն ու դարչինը: Ստացվում է թույլ խմոր: Ծածկել այն տոպրակով և թողնել 30 րոպե: Խմորը պիտի լինի էլաստիկ: Անհրաժեշտության դեպքում կարելի է ալյուր ավելացնել:

Խմորը բաժանել 10 մասի: Թխելու համար նախատեսված թղթի վրա գրտնակելուց հետո պիտի ստացվեն 24սմ տրամագծով շերտեր: Գրտնակել հավասարաչափ՝ խմորը մեջտեղից դեպի եզրեր բաշխելով: Ծակծկել պատառաքաղով: Թխել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 5-7 րոպե: Տաք կորժի եզրերը կտրել և հանել թուղթը: Կորժի կողքի կտրած հատվածները փշրել՝ տորթը զարդարելու համար:

Թթվասերը խառնել շաքարավազի և վանիլինի հետ: Եթե թթվասերը խիտ չէ, ավելացնել 2ճ.գ. կրախմալ:

Առաջին կորժը դնել բացվող կողքերով ֆորմայի մեջ, կրեմ քսել: Շարունակել նույն կերպ բոլոր շերտերը: Զարդարել փշուրով:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ