Այս շքեղ բիսկվիթը պատրաստված է առանց մի գրամ ալյուրի․ շատ համեղ, օդային և ախորժելի

Ստացվում է շքեղ բիսկվիթ, բայց շատ թեթև, անուշաբույր և բերանում հալվող։

Картинки по запросу "Манник на сметане"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 2 բաժակ սպիտակաձավար
  • 250գ շաքարավազ
  • 200մլ մածուն
  • 200մլ թթվասեր
  • 2-3 ձու
  • 3թ․գ․ փխրեցուցիչ
  • մրգեր՝ ըստ ցանկության, շատ հարմար է բանանը

Картинки по запросу "Манник на сметане"

Պատրաստման եղանակ․

Սպիտակաձավարը խառնել մածունի, թթվասերի, շաքարավազի և դեղնուցների հետ։ Թողնել կես ժամ, իսկ հետո էլ հարել։

Ավելացնել փխրեցուցիչը և նորից խառնել։

Առանձին հարել սպիտակուցները՝ մինչ փքուն փրփուր կստացվի։ Հարած սպիտակուցը միացնել հիմնական զանգվածի հետ և զգուշորեն խառնել փայտե գդալով։

Տապակին ձեթ քսել և մեջը լցնել խմորը։ Եթե օգտագործելու եք մրգեր, դրանք կտրատած վիճակում դրեք խմորի վրա և թեթև սեղմեք։

Նախօրոք տաքացնել ջեռոցը։ Թխել բիսկվիթը 200 ջերմաստիճանի ներքո՝ 25 րոպե, թուլացնել ջերմաստիճանը մինչ 170 և թխել ևս 20-30 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով։

Հանել, թողնել որ սառի և շաքարի փոշի ցանել։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ