Այս բաղադրատոմսը ձեզ շատ կօգնի…մածունով պատրաստվող տորթ՝ թեթև և նուրբ

Այս բաղադրատոմսով պատրաստվող տորթը ստացվում է համեղ և նուրբ, պատրաստվում է շատ հեշտ և արագ:

Խմորի համար անհրաժեշտ է.

  • ալյուր՝ 2 բաժակ
  • մածուն՝ 1 բաժակ
  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • սոդա՝ 0.5թ.գ.

կրեմի համար.

  • թթվասեր՝ 500գ
  • շաքարավազ՝ 100գ

Картинки по запросу лёгкий и вкусный тортик на кефире

Պատրաստման եղանակ.

Հարել խմորի համար նախատեսված բաղադրիչները: Խմորը ստացվում է խիտ թթվասերի նման: Խմորը բաժանել 2 հավասար մասի, մի մասի մեջ 1թ.գ. կակաո ավելացնել:

2 կորժ թխել, թողնել, որ սառի, և սուր դանակով կտրել 2 շերտի:

Պատրաստել կրեմը՝ հարելով թթվասերն ու շաքարավազը, քսել կորժերին, ցանկության դեպքում ավելացնել ընկույզ:

Շերտերից տորթ հավաքել և զարդարել քերած շոկոլադով:

Սպասել 3-4 ժամ և մատուցել:

Картинки по запросу лёгкий и вкусный тортик на кефире

Բարի ախորժակ:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ