Ամենահամեղ տնական շոգեխաշած միսը…խանութից գնվածից ավելի համեղ և օգտակար

Ներկայացնում ենք շոգեխաշած հավի մսի բաղադրատոմս, որը իր համով չի զիջի խանութից գնվածին, սակայն չի պարունակում արհեստական հավելումներ և շատ օգտակար է:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • հավ՝ 2կգ
  • սև հատիկավոր պղպեղ՝ 20 հատ
  • աղ՝ 20գ
  • դափնետերև՝ 4 հատ

Картинки по запросу ВКУСНЕЙШАЯ ДОМАШНЯЯ ТУШЕНКА ИЗ КУРИЦЫ

Պատրաստման եղանակ.

Հանել հավի կաշին,  հանել ոսկորները, միսը մանր կտրատել: Դնել կաթսայի մեջ, աղ և պղպեղ ավելացնել, կարող եք օգտագործել նաև ցանկացած այլ համեմունքներ, որոնք ձեզ դուր են գալիս:

Մսով կաթսան 40 րոպեով թողնել սառնարանի մեջ:

Բանկաները ստերիլիզացնել՝ ձեզ համար առավել հարմար եղանակով: Յուրաքանչյուրի մեջ 10 հատիկավոր պղպեղ դնել և 2 դափնետերև:

Բանկաների մեջ դնել միսը, բայց պետք չէ շատ սեղմել: Կափարիչի փոխարեն՝ ծածկել փայլաթղթով և ուղարկել սառը ջեռցի մեջ:

Եփել ջեռոցում՝ 150 ջերմաստիճանի ներքո, 4,5 ժամ:

Երբ անջատեք ջեռոցը, բանկաները թողեք ներսում կես ժամ, որ սառեն:

Դրանից հետո փակեք ստերիլիզացված կափարիչներով և շուռ տվեք:

Картинки по запросу ВКУСНЕЙШАЯ ДОМАШНЯЯ ТУШЕНКА ИЗ КУРИЦЫ

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ