Ամենահամեղ վարկենական խաչապուրին․ շնորհակալ եմ վրացի ընկերոջս՝ այս հայտնագործության համար

Եթե սիրում եք թարմ ու անուշաբույր խաչապուրի, առաջարկում ենք ամենապարզ բաղադրատոմսը․  ամեն ինչ հեշտ ու արագ է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • սոդա՝ 2գ
  • ձու՝ 1 հատ
  • ալյուր՝ 2 բաժակ
  • մածուն՝ 250գ
  • աղ՝ 1թ․գ․

միիջուկի համար․

  • կարագ՝ 50գ
  • կաթնաշոռ 9%՝ 200գ
  • պանիր՝ 200գ
  • սև աղացած պղպեղ, աղ

Պատրաստման եղանակ․

Մածունը միացնել սոդայի հետ, ավելացնել աղը, ձուն և ալյուրը։ Խմոր հունցել։ Եթե խմորը մի քիչ կպնում է, կարող եք ձեռքերին ձեթ քսել։

Թողնել, որ խմորը 20 րոպե հանգստանա։

Պանիրն անցկացնել քերիչով, խառնել կաթնաշոռի և քերիչով անցկացրած կարագի հետ։

Համեմել աղով ու պղպեղով։

Խմորը բաժանել մի քանի մասի։ Գրտնակել, մեջտեղի հատվածում միջուկ դնել, ամրացնել եզրերը և ձեռքերով կամ գրտնակով հարթեցնել՝ բարակ շրջան ստանալով։ Հաստությունը պիտի լինի մոտ 1,5սմ։

Ծակծկել պատառաքաղով և թխել չոր թավայի մեջ՝ երկու կողմից, թույլ կրակի վրա։ Պատրաստի տաք խաչապուրիներին կարագ քսել և դնել միմյանց վրա։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ