Ամենահամեղ մսով կարկանդակները․ ինչպես անել, որ միջուկը ստացվի հյութեղ, իսկ խմորը՝ օդային և թեթև

Հավատացնում ենք, որ սա ամենահամեղ կարկանդակների բաղադրատոմսն է, խմորը շատ նուրբ է և համեղ, իսկ միջուկը՝ հյութեղ և անուշաբույր։

Картинки по запросу "ПИРОЖКИ С МЯСОМ — САМЫЕ ВКУСНЫЕ В МИРЕ!"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 700գ
  • կաթ՝ 400գ
  • չոր խմորիչ՝ 2թ․գ․
  • կարագ՝ 150գ
  • շաքարավազ՝ 2ճ․գ․
  • աղ՝ 0,5թ․գ․

միջուկի համար․

  • աղացած միս՝ 700գ
  • սոխ՝ 2-3 հատ
  • առանց կեղևի լոլիկ՝ 2-3 հատ
  • կանաչի՝ ըստ ճաշակի

Картинки по запросу "ПИРОЖКИ С МЯСОМ — САМЫЕ ВКУСНЫЕ В МИРЕ!"

Պատրաստման եղանակ․

50գ տաք կաթ վերցնել, մեջը ավելացնել 1թ․գ․ շաքարավազ և խմորիչը, խառնել, սպասել, որ խմորիչը սկսի լուծվել։

Տաքացնել մնացած կաթը, մեջը լուծել կարագը, շաքարավազը և աղը, 300գ ալյուր լցնել, խառնել։

Լցնել խմորիչը և ալյուր ավելացնելով՝ փափուկ խմոր հունցել, որ չի կպչում տարայի պատերին։

Ծածկել խմորը և թողնել տաք տեղում՝ մոտ 1-1,5 ժամ։ Ընթացքում մի անգամ հունցել։

Միջուկը պատրաստելու համար կտրատել սոխն ու լոլիկը, կանաչին։

Տապակել սոխը, ավելացնել հում աղացած միսը և անդադար խառնելով՝ տապակել։

Համեմել աղով, պղպեղով, ավելացնել լոլիկը և եփել մի քանի րոպե փակ կափարիչի տակ։ Հանել կրակից, ավելացնել կանաչին և խառնել։

Խմորից փոքր կտրոներ կտրել և գնդիկներ ձևավորել։ Գրտնակել, մեջտեղի հատվածում 1ճ․գ․ միջուկ դնել, ամրացնել եզրերը և կարկանդակ ձևավորել։

Ձեռքով թույլ սեղմել կարկանդակը։

Տապակել տաքացրած ձեթի մեջ՝ փակ կափարիչի տակ, միջին կրակի վրա, երկու կողմից։

Картинки по запросу "ПИРОЖКИ С МЯСОМ — САМЫЕ ВКУСНЫЕ В МИРЕ!"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ