Ամենածույլ կարկանդակները՝ ընդամենը 10 րոպեում․ կանաչ սոխով և հավկիթով

Ներկայացնում ենք ամենահամեղ կարկանդակների բաղադրատոմսը, որոնց պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե։ Ստացվում են ախորժելի և անուշաբույր։

Самые ленивые пирожки-оладьи с зеленым луком и яйцом за 10 минут ...

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 4 բաժակ ալյուր
  • 5 ձու
  • 1 մեծ կապ կանաչ սոխ
  • 300մլ ձեթ
  • 1թ․գ․ սոդա
  • 500մլ մածուն
  • աղ, սև պղպեղ

Ленивые пирожки. Оладьи с яйцом и зеленым луком. Быстрые пирожки ...

Պատրաստման եղանակ․

4 ձուն նախօրոք եփել, մաքրել։ 1 ձուն թողնել հում։

Ցանկալի է օգտագործել խիտ մածուն։

Կանաչ սոխը մանր կտրատել, լցնել խորը տարայի մեջ։

Եփած 4 ձուն նույնպես մանրացնել, դեռ դնել մի կողմ։

Առանձին հարել մածունը, ավելացնել սոդան։ Կարող եք հարիչ օգտագործել։

Անդադար հարելով՝ լցնել 1 հում ձուն և մի քիչ աղ։

Ավելացնել մաղած ալյուրը։ Պիտի խիտ խմոր ստացվի, ձգվի, բայց հեղուկի պես չլցվի և պահի իր ձևը։

Խմորի մեջ լցնել կտրատած եփած ձուն, կանաչ սոխը, աղ և ևս մի անգամ զգույշ խառնել։ Ցանկության դեպքում համեմել նաև սև պղպեղով։

Թավայի մեջ լցնել 1 բաժակ ձեթ, լավ տաքացնել։

Գդալով խմոր լցնել՝ օլադիի ձև տալով։ Տապակել երկու կողմից։

Մատուցել։

Самые ленивые пирожки за 10 минут: с зеленым луком и яйцом

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ