Քիմը հուզմունքից չի կարողացել քնել…նրա առաջին գրառումը՝ Երևան ժամանելուց հետո

«Այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին». Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն արդեն Երևանում է:  Նա Հայաստան է ժամանել երեկ՝ ուշ երեկոյան՝ մասնակցելու WCIT համաշխարհային համաժողովին։

«Երևանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, և ես չեմ կարողանում քնել։ Ես այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին»։, — գրել է նա իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ աստղն ասել էր.

«Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ