Քանի դեռ իշխանությունը կորցրածների բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի բյուջեն, հանգիստ չի լինելու

Мнацаканян/Time: Пока бюджет потерявших власть больше бюджета ...

Քանի դեռ իշխանությունը կորցրածների բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի բյուջեն, հանգիստ չի լինելու։ Փողի տենդը կբռնկվի կորոնավիրուսի պես՝ ամենաանսպասելի կետերում, ինչպիսին հանքահումքային կրիմինալով Սյունիքն էր։ Այնպես որ, Քաջարան, և առհասարակ, քաջարանատիպ անկլավներ պետք էր մտնել երկու տարի առաջ, հենց քաղաքական տաք օրակարգով, առանց թավշյա սեթևեթանքի։ Եվ հիմա ապօրինի հարստացման մասին չէին աղաղակի հենց ապօրինի հարստացածները։ Երևի գիտեք, ինչ է նշանակում ոտքը տեղ բռնելը։ Վատն այն է, որ այս ժանտախտի ժամին պետության կաղնին սղոցում են կարծես թե իշխանությունը պատվով թողածները, որոնք այդպես էլ բացատրեցին արյուն չթափելու իրենց ալգորիթմը, ըստ որի Նիկոլը ճիշտ էր։ Հիմա որն էր գնացքը նամուսով ճանապարհելու իմաստը, եթե ետևից անեծքի վայնասուն էր լինելու։ Հասկանալի չէ, էլ չեմ ասում ինչքան տհաճ է այդ ամենօրյա անեծքում կորոնավիրուսի մահերով հրճվելը։ Ոչ երանի նրանց, ովքեր դա անում են կեղծանունով, սեփական երկրում մի կտոր հացի համար․․․

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ