Փողերի լվացում, կոռուպցիա, լուրջ ցանց, այդ թվում միջազգային կառույցներ. սարսափելի մանրամասներ

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Անտառային ոլորտում պետք է արմատախիլ անել կոռուպցիոն համակարգը իր բոլոր պերիֆերիաներով, այլապես ոչինչ չի ստացվելու….

Նախ ողջունում եմ ապօրինի հատումների վերաբերյալ հնչեցված պաշտոնական հայտարարությունները, մասնավորապես ապօրինի հատումները չհանդուրժելու, դրանց իրականացման դեպքում պատիժների խստացման մասով:

Բայց սա ՛՛գործի՛՛ միայն մի փոքր հատվածն է ու, եթե այս ՛՛մտրակը՛՛ չհամադրվի ՛՛բլիթով՛՛, ինչպես նաև զուգահեռ որոշ այլ գործողություններով, ապա բացասական հետևանքները իրենց սպասել չեն տալու:

Անտառամերձ համայնքներում ՛՛անտառի՛՛ գործով զբաղվողների խմբերը տարիների ընթացքում կազմավորված և ոսկրացած հանցավոր համակարգի երևացող հատվածն են, ընդորում նրանց միջոցով էլ հենց արտայտվում է համակարգի դժքոհությունները կամ մեսիջները:

Լուծումները պետք է լինեն կոմպլեքսային:

Անտառից ապօրինի ձևով ՛՛օգտվողների՛՛ համար միառժամանակ պետք է կիրառվեն սահմափակումների և խթանման հնարավորինս ճկուն մեխանիզմներ: Պետք է օրվա հացի խնդիր լուծող շերտը առանձնացվի հանցավոր կազմակերպված ցանցից, և մեկ օր շուտ նրանց առաջարկվի գումար վաստակելու կոնկրետ ալտերնատիվ տարբերակներ:

Այն ինչ որ ակտիվորեն իրականացվում է մարզպետի կողմից: Ուղղակի պետք է որոշակի մոտեցումներով աշխատել, որոնց մասով այս նյութում չեմ անդրադառնալու…

Վերջին օրերին Իջևանի դեպքերի ընթացքում բողոքին մասնակցող քաղաքացիներից մեկը հայտարարություն արեց, թե ինչու ՛՛նրանց՛՛ կարելի է հատել անտառը, իսկ իրենց ոչ կամ աճուրդով վաճառվող թանկ հատատեղերը իրենց հասանելի չեն, և ուրեմն ինչ…

Այս մեսիջներին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ի ցույց են դնում զուգահեռ ընթացող այսպես կոչված ՛՛օրինական՛՛ հատումները: Եվ եթե քաղաքական կամք է դրսևորվում արգելելու բոլոր ապօրինի հատումները, ապա դա պետք է վերաբերվի բոլորին:

Վերոնշյալի պատճառահետևանքային կապի մասով մի փոքր անդրադարձ կատարեմ վերջին տարիների ընթացքում ինչ է կատարվել:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում մի շարք կոպիտ սխալներ թույլ տրվեցին՝ ֆետիշացնելով անտառը փայտի բիզնեսի տեսանկյունից դիտարկելու գաղափարը:

Պարոն Կ. Կարապետյանի վստահելի ՛՛ուղեղները՛՛ մինչ այդ ներկայացրել էին, որ եթե ՀՀ անտառների բնական վերաճի (ըստ երևույթի նկատի են ունեցել տարեկան ընթացիկ աճը) մեծությունը բազմապատկում են անտառի ընդհանուր մակերեսի հետ, ապա ստացվում է, որ տարեկան անտառը ավելանում/աճում է 400-500 հազար խմ-ով:

Հնչեցվում էին այնպիսի մտքեր, թե միևնույն է անտառը կտրվում է, և այդ գործընթացը պետք է օրինականացնել, որի արդյունքում որոշակի ֆինանսական հոսքեր կարելի է ապահովել: Այսինքն պետք էր ապօրինի, էկոլոգիական աղետալի վիճակի հասցնող հատումները օրինականացնել և ամեն բան տեղն էր ՛՛ընկնելու՛՛…

Արդյունքում ՛՛բիզնեսի՛՛ ջատագով Կ.Կարապետյանը հետևություններ էր արել, որ կարելի է խնամքի, սանիտարական և անտառվերականգնման հատումների անվան տակ հաստատել 96-98 հազար խմ-ով ՛՛կոմերցիոն՛՛ հատատեղեր և դրանք վաճառել աճուրդով:

Մասնագիտական հատումները, որոնց գեր նպատակը անտառի առողջացման և աճի բարելավմանն են ուղղված (մասնավորապես խնամքի հատումների մասով) աճուրդների արդյունքում վաճառվում էին իրավաբանական անձանց, որոնք մինչ այդ պահը չունեին որևէ նմանատիպ փորձառություն:

ԲՆ նախկին նախարար պարոն Ա. Մինասյանի հետ հանգամանալից քննարկելուց հետո, չնայած վարչապետի և նրա այսպես ասած ՞՞սանիկների՛՛ պնդումներին, նա ՛՛կանգնեց՛՛ մինչև 18000 խմ փայտանյութի մթերման վրա, որը մեր կողմից միայն նախնական ուսումնասիրություններով էր հատկորոշվել և անհրաժեշտ էր իրականցնել նաև լրացուցիչ դաշտային ուսումնասիրություններ:

Ընդհուպ այդ մասին հայտարարվեց անտառի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը (նայել 1:25 րոպեից, https://www.youtube.com/watch?v=Hc_oir_r-jw): Բայց նախարարի փոփոխությունից հետ ՛՛չգիտես ինչու՛՛ հատումները/բնափայտի մթերման ծավալները հասցվեցին 44279խմ-ի :

Արդյունքում իմ կողմից հատկորոշվեցին բազմաթիվ խախտումներ ինչպես հատատեղերի հատկացման, այնպես էլ դրանց իրականցման, իրավական ակտերի հետ հակասությունների, մասնավորապես խնամքի և սանիտարական հատումների կարգի հետ, ընդհուպ հատատեղեր էին հատկացվել մի քանի տարի առաջ հատումներով դեգրադացված տարածքներում, արդյունքում այդ տարածքներում ունենք ոչնչացված անտառներ /նկարներ 1,2,3,4,5,6,7/:

Այս նկարներում ոչնչացված անտառներն են ձեր իրական դեմքը այ՛ հների մեջ հին ու ահել, նորերի մեջ նոր ու ջահել… մի փոքր էլ կերպարանափոխվեք տեսնենք ինչ է ստացվելու….

ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՅՆ Է, որ այդ ապօրինի գործընթացները շարունակվեցին նույնիսկ հեղափոխությունից հետո:

ՆՈՒՅՆԻՍԿ Վարչապետ պարոն Ն. Փաշինյանի համապատասխան հանձնարարականից հետո, մասնավորապես սանիտարական հատումների մասով ոչինչ չփոխվեց (ի կատարումն վարչապետի մոտ 2018 թվականի օգոստոսի 08-ին կայացած՝ ՀՀ անտառային ոլորտի զարգացման ծրագրի մասին խորհրդակցության արձանագրության 3)ա կետի №02/24.10/[475227] հանձնարարականի):

2018 թվականի «օրինական» հատումները «մարսելուց» հետո նույն ոգևորությամբ անցել էին գործի: Նախարարությունում այդ ամենը քննարկելուց հետո պարզ դարձավ, որ մարդիկ չեն ցանկանում դադարեցնել այդ գործընթացները:

2019 թվականի գարնանը, հիմք ընդունելով հեռահար զոնդավորման և ԱՏՀ հենքով հատատեղերի ուսումնասիրությունների մտահոգիչ արդյունքները, հատման համար հրամանով ամրագրված անտառամասերում հատկորոշեցի, որ գործ ունենք ապօրինի գործընթացների հետ, մասնավորապես մի շարք էական թերություններ արձանագրվեցին, որոնք մասնավորապես կապված են հատատեղերի հատկացման իրավական և

տեխնիկական անճշտությունների, անտառի լրիվության, ծառուտների հատման տարիքի, ստուգիչ փորձահրապարակների բացակայության, ծառերի վիճակի կարգը բնորոշող սանդղակի անտեսման, լանջի բարձր թեքության աստիճանի, նախկինում հատված տեղամասերի ընդգրկման և այլնի հետ:

Որպես օրինակ նշեմ, որ համաձայն խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի սանիտարական հատումները, որոնք ընդհանուր հաստատված հատատեղերի առյուծի բաժինն էին կազմում (որի մասով հետագայում մանրամասն կանդրադառնամ), նշանակվել էին հասուն և գերհասուն ծառուտներում, որոնք ավելի շատ անտառվերականգնման հատումների են ենթակա և բավականին լուրջ շինափայտային հատված ունեն և այլն (տեսանյութեր):

Մարդիկ զարմանում են, թե ինչու Հայանտառը մինչ օրս ֆիզիկական կադաստր չի վարում և անտառի որակական ու քանակակական փոփոխությունների դինամիկան չի ամրագրվում, պատասխանը շատ պարզ է. տարիներով որտեղ հնարավոր է եղել, կտրել են, որտեղ ուզել ՛՛թղթերի՛՛ վրա անտառ են տնկել, վարձակալության են տվել անտառածածկ տարածքը և ամրագրել, որ նպատակը անտառվերականգնումն է (Ծաղկաձորի հայտնի դեպքեր) և այլն:

Պատկերացնում եք թե ինչ բացասական ընկալումներ կան անտառմերձ համայքների բնակիչների մոտ այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի պետությունը անտառ վերաբերյալ:

Վարչապետը կառավարության վերջին նիստի ընթացքում հետաքրքվում էր նաև միջազգային հնարավոր միջոցների մասին, որոնք կարելի է ուղղել մարզի բնակչության խնդիրներին որոշ լուծումներ տալու նպատակով:

Ուրեմն հիշեցնեմ պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան լուրջ բյուջեյով ՄԱԿԶԾ կողմից իրականացվող «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի մասին, մասնավորապես ԳԷՖ(GEF)-ի կողմից տրամադրված մոտ 3 միլիոն դրամաշնորհի մասին, որի հիմնական մասը, այսպես ասած, ՛՛անարդյունավետ՛՛ ծախսվել է արդեն կոռուպցիոն ռիսկերով և իրենց տրամադրած, մեղմ ասած, անորակ ծառայություններով ՛՛հայտի՛՛ կազմակերպությունների ներգրավմամբ:

Մասնավորապես անտառկառավարման պլանների մշակման և անտառվերականգնման միջոցառումների մասով: Դրանց արդյունքները պաշտոնապես չընդունվեցին իմ կողմից, քանի որ լուրջ անհամապատասխանություններ և թերություններ կային:

Եվ քանի որ նախարարությունն է հանդիսանում ԳԷՖ/GEF/-ի գծով պատասխանատուն, ուստի խնդրեցի համապատասխան ընթացակարգով հետ բերել ՛՛վատնված՛՛ գումարները, քանի որ վճարումը իրականացվել էր առանց լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումների դրական կարծիքի: Ի միջայլոց այդ նույն կապալառուն և իր ղեկավարը զուգահեռաբար իրականացրել և իրականցնում են նախարարության համար մի շարք այլ խորհրդատվություներ, մասնավորապես Սևանա լճի մաքրման ենթակա անտառաշերտերի ՛՛բարձր որակով՛՛ քարտեզագրման ծառայությունը:

Տարիներ շարունակ առանձնակի խոշոր չափի ֆինանսական միջոցներ են լվացվում միջազգային և պետական բյուջեից անտառային ոլորտի ՛՛առողջացման՛՛ և զարգացման ուղղությամբ՝ կեղծ խորհրդատվական ծառայությունների մատուցման, անտառապատման/անտառվերականգնամն և այլն ծրագրերի տեսքով, իսկ ներկայումս պլանավորում են մյուս ՛՛հարվածը՛՛ . ՀՀ անտառածածկը 265000 հեկտարով ավելացնելու անիրատեսական և մեր երկրի հեղինակությանը հարվածող կեղծ պարտավորության ներքո:

Գործում է բավականին լուրջ ցանց, որը ընդգրկում է պետական կառույցներ, միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, այսպես կոչված անկախ փորձագետներ և նույնիսկ որոշ հասարակական կազմակերպություններ:

Խնդիրները շատ են:

Վարչապետի որոշումը ողջունում եմ, բայց զուգահեռ պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնել լիազորված պետական մարմնի բոլոր օղակներում:

Թափուկի և սանիտարական հատումների մասին էլ ևս մեկ անգամ նշեմ, որ.

1. Թափուկը քանակությունը անտառի բնականոն աճի ընթացքում կարող է լինել մոտ 2-4 տոկոս, որը ըստ էության արդեն ՛՛հավաքվել՛՛ է անտառից: Իսկ իրականում (հիմնական դեպքերում) այն իրենից ներկայացնում է սոցիալական հատում բնակչությանը վառելափայտով ապահովելու համար:

2. Սանիտարական հատումներ – բացի ակնհայտ հիվանդություններով և վնասատուններով վնասված ծառերի հատումներից, որոնց հատման նպատակահարմարությունը գնահատվում է հատուկ սանդղակով, մնացած դեպքերում այն իրենից ներկայացնում է կեղծ հիմքերով կոմերցիոն հատումներ:

Մեկ այլ գրառմամբ Այսեր Ղազարյանը նշել է.

Տեղադրում եմ Իջևանի ԱՏ մասնաճյուղի նույն անտառամասի 2018-2019թթ անտառհատման դինամիկան արդեն օպտիկական, բազմասպեկտրալ արբանյակային պատկերների ինֆրակարմիր, կարմիր և կանաչ ՛՛գույների՛՛ համադրմամբ:

Այստեղ անտառը հիմնականում մուգ կարմիր երանգով է:

Դեղին եզրագծով պոլիգոնները որպես օրինակներ են ընդգծված , որոնցում ինտենսիվ ծառահատումներ են իրականացվել, և դրանց գունային երանգին համասեռ այլ տարածքներ ևս ինքնուրույն կարող եք հատկորոշել …

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ