Ցավալի լուր. Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը զինվոր է մահացել

Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման միջոցով ցավալի լուր է հայտնել.

На изображении может находиться: 1 человек, улыбается

-Ցավալի լուր
Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!