Տո, քաղաքական սատկես դու…ԿԱՐԻՃ ռՈԲԻ ՄՈՆՈԴՐԱՄԱՆ…նամակ ամբաստանյալին

Ալիս Սողոմոնյանի կոշտ անդրադարձը Ռոբերտ Քոչարյանին․

ԿԱՐԻՃ ռՈԲԻ ՄՈՆՈԴՐԱՄԱՆ Sputnik Армения-ի ԵԹԵՐՈՒՄ

(Կամ՝ նամակ ամբաստանյալին)
Կարիճ ռոբ, ես քեզ արդեն պատրաստվում էի իմ հիշողությունից ջնջել, որովհետև ինձ այդ էլ բավական էր, որ դու՝ «միակ տղամարդդ», արդեն փալասի կտոր ես դարձել ընդամենը, և քո լինել-չլինելը ինձ համար կոպեկի արժեք չունի:

Բայց ահա քո մոնոդրաման Sputnik Армения-ի եթերում ինձ առայժմ հեռու պահեց քեզ վերջնականապես իմ հիշողությունից վանելու մտքից: Պարզվեց, դու դեռ թպրտում ես, պարզվեց դու քո այդ նեխած մարմինը փրկելու համար արդեն քեզանից հազիվ ազատված մեր այս հրաշք երկիրը ծախելու փորձ ես անում:

Ծախում ես ու՞մ, ռուսների՞ն: Քո այդ մոնոդրամայի տեքստը ոնց որ ադրբեջանցու գրած լիներ: Ինձ այնպես թվաց, թե դու անգիր ես արել հայատյաց մի թունոտ ադրբեջանցու գրած տեքստը ու էդ ծուռ բերանովդ շաղ ես տալիս՝ ծնկաչոք աղերսելով, թե՝ «Հասե՜ք, փրկե՜ք ինձ. այստեղ քաղաքական հալածանքների են ենթարկում»:

Տո, քաղաքական սատկես դու, քո հանցագործությունները ԶՈՒՏ քրեական են, և քո դատը ԶՈՒՏ քրեաիրավական հարթության վրա է: Դու մոլորված ես, այ հանցագործ, քեզ մոլորեցնում են քո փաստաբանները: Նրանք կշարունակեն քեզ մոլորեցնել այնքան ժամանակ, մինչև դոլարներիդ այդ անհատակ սնդուկի պարունակությունը սպառվի:

Երկի՞ր ես ծախում Ռուսաստանին, թուրքից սերված այ տականք: Դու քո կյանքում գիրք կարդացած չկաս, ու հիմա ես քեզ վկայեմ Բակունցի էն ազնիվ Արթին պապին, ով ռսի ցարին գրած նամակով իր Եգոր զավակին փրկելու խնդիր ուներ, իսկ դու, այ այլասերված, քո մոնոդրամա նամակով ռսի ներկա ցարին ուզում ես վաճառել Հայաստանի լուսավոր անկախությու՞նը:

Նենգաբար ստում ես, թե Հայաստանի ներկա իշխանությունները լրիվ շուռ են եկել դեպի Եվրոպա: Նենգաբար ստում ես, թե արցախյան հարցի լուծումը փակուղի են տանում՝ թաքցնելով, որ էդ դո՛ւ էիր Ղարաբաղը դուրս մղել բանակցային գործընթացից: Իբր մտահոգված ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների թուլանալուց…

Իզուր ես ջանքեր թափում, մատերալ գրելու սովոր այ նախկին պարտկոմ, Հայաստան-Ռուսաստան ներկա միջկառավարական հարաբերություններում եթե մի բան փոխվել է, ապա փոխվել է այն, որ ռուսներն արդեն հայերիս հետ վարվում են հավասարը հավասարի հարաբերությունների ամուր հաթակում, ու ներկա մեր իշխանությունը քեզ նման Հայաստանում ամեն ինչ ռուսներին վաճառելու խնդիր չունի, ինչպես դո՛ւ ունեիր՝ քո ոչ լեգիտիմ երերուն վիճակը մի կերպ պահելու համար:

Տեսար, որ քո խափանման միջոցը փոխելու համար փաստաբաններիդ սարքած կարուսելի մեխանիզմը սկսում է անտանելի դառնալ, դու վերջին ջիգերդ ես թափում, թեկուզ Հայաստանը ռուսներին վաճառելու գնով, պլստալ արդար դատաքննությունից:

Մատերիալ գրելը Գևորկովի միջավայրում պարտկոմ աշխատածիդ հարազատ ոճն է, այ թուրքակերպ ոճրագործ… Մատերիալ ես գրում ու՞մ դեմ՝ երկրի՞, Հայաստան աշխարհի՞, որը քեզ համար ընդամենը տարածք էր, որ 10 տարի քո ոչ ու փուչ ղեկավարության շրջանում վարեցիր առանց որևէ բան ցանելու, վարեցիր միայն կողոպտելով՝ բազում ազնիվ հայորդիների սպանությունների խարանը էդ մունդառ դեմքիդ ու խղճիդ վրա:

Թեպետ խիղճ ասածը քեզ հետ կապ չունի – խիղճը նորմալ մարդու հոգևոր աշխարհի զարդն է, իսկ դու միշտ զուրկ ես մնացել այդ զարդից:

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ.
Ես քեզ ուզում էի հանել իմ հիշողությունից, որ հեռու մնամ քո անդուր դեմքը տեսնելու տհաճությունից, խաղաղվեմ, ինչպես անտանելի կարկուտից հետո մեղմ, դուրեկան անձրև է գալիս: Դու այդ կարկուտն էիր, որ 10 տարի շարունակ թափվում էիր մեր երկրի վրա, մարդկանց վրա, մեր նյարդերի, մեր զգացմունքների վրա:

Ու եթե կարկուտը տարերային աղետ էր, որի դեմ անզոր էինք, դու այդ տարերայինից վատ ռեժիմ էիր սահմանել քո իշխանության տարիներին, որ կոչվում էր ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ: Դու ստեղծել էիր դատավարական մի համակարգ, որը ղեկավարվում էր «միակ տղամարդու» ցուցումով:

Հիմա, երբ Աննա Դանիբեկյան ազգանունով մի խիզախ աղջիկ, քեզ մեղադրող 80 հատոր փաստերի հիմքով, ինքնուրույն որոշումներ է կայացնում, քո փաստաբանը անգրագետ է որակում այդ կամային ու արդարամիտ դատավորին: Պիտի ձեր անհիմն կամքը կատարեր որ գրագե՞տ որակեիք:

Ո՜նց եմ խղճում քեզ էլ, քո փաստաբաններին էլ, որ այդպես էլ չեք հոգնում կարգավիճակ փոխելու ձեր միջնորդությունների կարուսելը մեկ ու կես տարի շարունակ պտտացնելով:

Ամոթ է, թողեք դատական բուն պրոցեսը վերջապես սկսվի: Արդա՞ր ես, դատարանում ապացուցիր քո արդար լինելը, արդար չե՞ս, ուրեմն փաստաբաններդ թող «վայելեն» քեզանից պոկած միլիոնավոր դոլարները, իսկ դու էլ, ԿԱՐԻՃ ռՈԲ, գնա, վեր ընկիր քո բաժին բանտախուցը. դա՛ կլինի քո ամենաարդար դատավճիռը:
Չկասկածես, ռոբ, հենց այդպես էլ կլինի. քո երկարամյա ապրելավայրը բանտախուցն է:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ