ՎՏԲ-ի նախկին աշխատակցի ցնցող բացահայտումները․ «Ստիպում էին վարչապետին վերաբերող զզվելի մեկնաբանությունները թարգմանել՝ Մոսկվա ուղարկելու համար»

ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով՝ հայտնել է, որ ինքնակամ ազատվել է աշխատանքից։

«Ստիպում էին վարչապետին վերաբերող զզվելի մեկնաբանությունները թարգմանել՝ Մոսկվա ուղարկելու համար»․ բանկի նախկին աշխատակցի բացահայտումը

«Այսպիսով, ես այլևս ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերը չեմ, թողնում եմ աշխատանքս:
2018 թվականին ընդունվեցի բանկ՝ լի էի էներգիայով և աշխատանքի ցանկությամբ ու ցանկանում էի զարգանալ որպես մասնագետ: Այնուամենայնիվ, շատ շուտով սկսեցի հասկանալ, թե որտեղ էի ես գնացել աշխատելու և շատ հիասթափվեցի:

Աշխատանքում ամենավատ բանն այն է, երբ գործատուն չի գնահատում պրոֆեսիոնալիզմը, չի լսում աշխատողի կարծիքը, չի վստահում քո գիտելիքներին և ակնկալում է միայն ստրկությամբ ենթակայությունը և սեփական կարծիքի բացակայությունը:

Ես չեմ խոսում նման պարզ հայեցակարգերի մասին, ինչպիսիք են մարդկային վերաբերմունքը և հաղորդակցությունը, որը հասանելի չէ.․․ նույնիսկ հեռակա աշխատելու խնդրանքը մերժվեց:

Ես բազմիցս խնդրեցի ինձ թույլ տալ աշխատել տնից, քանի որ ես վախենում էի վարակվել և վարակել իմ ամբողջ ընտանիքին, բայց պատասխանը «ոչ» էր:

Վերջին կաթիլը եղավ բանկի ղեկավարության անձնական առաջադրանքը, որ ՀՀ վարչապետի գրառումների տակ բոլոր զզվելի մեկնաբանությունները թարգմանեի ռուսերեն՝ Մոսկվա ուղարկելու համար:

Կարճ ասած՝ «2019-ի լավագույն աշխատակիցը» ազատվեց աշխատանքից: Այո, աշխատանքս կորցրել եմ, բայց դեմքս ու արժանապատվությունս չեմ կորցրել»։

#я_уволилась #Банк_ВТБ_АрменияИтак, я больше не пиарщик Банка ВТБ (Армения), я уволилась.Поступила в банк в 2018-ом,…

Опубликовано Dianita La Reina Четверг, 11 июня 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ