Վերջերս տանն էր, գնացել էր արձակուրդ. ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի

Արայիկը վերջերս էր եղալ տանը. արձակուրդ էր գնացել: Բոլոր նրանք, ովքեր տեսել են նրան, ասում են, որ շատ լավ տրամադրություն ուներ, չէր դժգոհում ծառայությունից։

Անգամ խոսում էր ապագայի ծրագրերի մասին, որոշել էր ծառայությունից հետո կրթություն ստանալ և ծրագրավորող դառնալ։

Մարտական դիրքը լքած 19–ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա այս տարվա հունվար ամսին էր զորակոչվել բանակ։ Արայիկը մեկ եղբայր ունի, որը պայմանագրային զինծառայող է։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!