Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու…երթուղայինի վարորդ

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ 46 համարի երթուղայինում միջոդեպ էր եղել՝ վարորդի ծխելու պատճառով: Այսօր՝ արդեն նախկին վարորդը «Ազատության» եթերում խոսել է միջադեպի վերաբերյալ:

«Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու». 46 համարի երթուղայինի նախկին վարորդ

-Մինչև սիգարետը վառելը, զաժիգալկեն մի քանի հատ ճտցրել եմ՝ առանց վառելու: Տեսել եմ ձեն չկա, վառել եմ, երկու ծուխ քաշել, հեռվից մեկը սկսել ա խոսել, նկարել… Հիմա էթում եմ հրապարակ, վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու:

Ոստիկանությունն այսօր հայտնել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

«Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր «բազառ» ա լինելու». 46 համարի երթուղայինի նախկին վարորդ

«Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր «բազար» ա լինելու». 46 համարի երթուղայինի նախկին վարորդ Ռուստամ

Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 11 июня 2019 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ