Վարչապետը՝ վարչական տուգանքները չեղարկելու լուրերի մասին

 

«Այսպիսի մի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչ այժմ կիրառվել են՝ չեղարկվելու են: Ես ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերը իզուր են, որովհետև հակահամաճարակային կանոնների համար սահմանված տույժերը չեն չեղարկվելու, դրանք պիտի վճարվեն՝ չնայած նրան, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ նրանց քաջալերը, որ սահմանված կանոնները պահպանեն, բայց եթե դա տեղի չի ունենում, ապա դրանից պետք է բխի պատասխանատվությունը»,— պարետատան նիստի ավարտից հետո, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց․

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է մոտ հասցեներում, այսինքն բակերից է այն տարածվում եւ կներգրավեն նաեւ քաղաքացիական անձինք, որոնք 2-ական խմբով կհսկեն բակերը: Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, հոգեհանգստյան արարողությունները եւ «ընդհատակյա» հարսանիքները»։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ