Վատառողջ գեներալին կարող են օգնել հենց այդ որակի խոստովանությունները, այլ ոչ թե այն վարձկանները

Նվեր Մնացականյանի 1 րոպեի նոր թողարկումը։

Картинки по запросу Мнацаканян/Time: Арцах был бронежилетом для богатства

Դատական մարաթոնում գտնվող Արցախի հերոսը որոշել է իր ունեցվածքից 109 անուն անշարժ գույք վերադարձնել պետությանը։ Թողնենք, որ սա Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում բդեշխի կապիտալով գեներալի հերթական ինքնախոստովանությունն է ցոփ ու շվայտ անցյալի մասին։ Բայց խնդիրը հիմա դա չէ, այլ այն, որ վատառողջ գեներալին կարող են օգնել հենց այդ որակի խոստովանությունները, այլ ոչ թե այն վարձկանները, որոնք Արցախի հերոսից փորձում են քաղհալածյալ կերտել, գեներալի հերոսությունները ուրացողներին էլ անհայրենիք զոմբիներ կոչել։ Կոչեք ինչ ուզում եք, եթե դեռ չեք հասկացել, որ փակվել է Արցախի հաշվին իշխանություն պահելու և հարստանալու կեղծ խողովակաշարը, որով սնուցվում էին հայկական ընտրությունները հենց գեներալական մաուզերների սպառնալիքի տակ։ 109 անուն գույքը հենց այդ խողովակով է կուտակվել։ Արցախն այդ հարստության ընդամենը բրոնեժիլետն էր։ Որեմն կամ ազատվեք մեղքից, կամ էլ բացատրեք սովյալ ազատամարտիկներին, որ բազմամիլիոն ունեցվածքը գեներալի ծառայության գինն է, իրենցը՝ պատերազմի մանրադրամը․․․

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ