Սրանք էին, որ Ազատության հրապարկում սպառնում էին Արցախի նախագահի գլուխը քարով «փշրել»…

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ 4 երիտասարդներ (Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան) ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռան վրա: Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ բողոքի ակցիա են իրականացնում, որի պատճառը  Hayeli.am-ով տարածված մի հոդված է, որը վերնագրել էին՝ «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին»: Նրա խոսքով, ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը, ով հանդիսանում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը, և Հրայր Թովմասյանը պետք է հեռանան Հայաստանից Ադրբեջան՝ Ալիևի մոտ։

Լրատվամիջոցի դեմ նման ակցիան չէր կարող զերծ մնալ բուռն քննադատությունից: Քննադատող կոչերով են հանդես եկել նախկին և ներկա պաշտոնյաներ, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ