Սոս Ջանիբեկյանի փայլուն պատասխանը՝ Անահիտ Մութաֆյանին. Հայրս նախկին իշխանությունների օրոք երկու անգամ ձերբակալվել է

Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում հյատնել էր սեփական կարծիքը՝ Մել Դավուզյանի մասին պատմող ֆիլմի վերաբերյալ: Երեկ տեղեկացրեցինք, որ Անահիտ Մութաֆյանը գրառումով դիմել էր Սոս Ջանիբեկյանին: Նյութը կարող եք կարդալ այստեղ:

AraratNews.am-ը զանգահարեց դերասան Սոս Ջանիբեկյանին: Դերասանը նշեց, որ չի ճանաչում Մութաֆյանին ու տեղյակ էլ չէ, թե նա ով է, ճանաչելու ցանկություն էլ չունի: Պարզապես, քանի որ առիթը ստեղծվել է, ինքը խոսում է այդ մասին:

«Առհասարակ, մենք երբեք չենք մտածել, թե ում օրոք ենք լավ ապրել. դա վնասակար մտածելակերպ է, այլ մտածել ենք՝ ում օրոք է եղել արդարություն: Մարդ երջանիկ է, երբ երջանիկ է իր միջավայրը. մենք միշտ այդպես ենք մտածել»,- ասել է Սոս Ջանիբեկյանը:

Անդրադառնալով Մութաֆյանի այն պնդմանը, թե Ջանիբեկյանների ընտանիքը նախկին իշխանությունների օրոք օգտվել է բոլոր հնարավոր և անհնար հնարավորություններից, Սոս Ջանիբեկյանը նշեց, որ հենց նախկին իշխանությունների օրոք իր ընտանիքը Կենտրոնում գտնվող երկու բնակարանները, բարդ իրավիճակներից ելնելով, վաճառել է ու 3-րդ մաս տեղափոխվել. «Հայրս նախկին իշխանությունների օրոք երկու անգամ ձերբակալվել է ու մի քանի օր, նույնիսկ՝ շաբաթ КГБ-ի նկուղներում անցկացրել՝ այլախոհության և միտինգների համար»:

Ջանիբեկյանը հավելեց, որ իր դեպքում կարևոր չի եղել, թե որ հեռուսատընկերությունն է անում առաջարկը, այլ թե ինչպիսի առաջարկ են իրեն ներկայացրել՝ արվեստի, դերի, ֆինանսի տեսանկյունից. «Վաղը, մյուս օրը կարող է իտալացի մաֆիոզ մարդասպան ուզենա ֆիլմ նկարի, ինձ լավ առաջարկ անեն, ի վերջո ես համաձայնելու եմ: Նրա ասածն անհեթեթություն է… Կարծում եմ, որ նրանց (հեռուստաընկերությունների- խմբ.) տված օգուտի չափով հաստատ վերադարձրել եմ նրանց հեռուստաընկերությանը՝ լինելով նրանց էկրաններին: Եթե խոսքը «Արմենիա» հեռուստաընկերության մասին է, ապա ինձ առաջարկներն արել են Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Արամյանը, նրանց հետ վաղուցվա ծանոթներ ենք ու մինչ օրս էլ լավ հարաբերություններ ունենք, և ցանկացած առաջարկ ես մեծ սիրով կլսեմ: Մութաֆյանի գրառման մեջ արված ակնարկն ինձ համար անհասկանալի է»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ