Սիրտս պատել է խորը վիշտ… Անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք»․ Զառա Արամյան

«Սիրտս պատել է խորը վիշտ… առավոտից ուժ եմ հավաքում, որ կարողանամ արտահայտվել… Ինձանից, ինչպես նաև շատերից այսօր գնաց մի մեծ բեկոր… ամեն մեկս, ով աշխատել, շփվել, ընկերություն է արել իրեն հետ, հիմա գլուխներս կախեցինք ու դեռ երկար ժամանակ կհիշենք իր անեկդոտներն ու հումորները, աշխատանքային հրահանգները… անսահման բարի ու ջերմ աչքերը… Սուրեն Ռշտունի… մեր Սուր ջան… քեզ շատ նեղացրեցին վերջերս… ախ, անիծվեր այն օրը, երբ խոսեցինք բժշկիդ հետ ու հասկացանք, որ քեզ կորցնում ենք… ժպիտը դեմքիդ էր, երբ հրաժեշտ էի տալիս քեզ… հանգչիր խաղաղությամբ, իմ լավ ընկեր…»:

Նշենք, որ այսօր կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին:

Սիրտս պատել է խորը վիշտ…առավոտից ուժ եմ հավաքում,որ կարողանամ արտահայտվել…Ինձանից,ինչպես նաև շատերից, այսօր գնաց մի…

Опубликовано Zara Aramyan Пятница, 19 июня 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ