Սերժանտին գցել են գետնին և 4 հոգով ոտքերով հարվածներ են հասցրել

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Զորամասին մոտ աղբյուրից հաջողվեց պարզել, որ ծեծված զինծառայողը Ա-ն, սերժանտ է, Արարատի մարզից: Զորացրվել է հուլիսի վերջին:

Ա-ին դաժանորեն ծեծել են մի քանի սպաներով: Նրան գցել են գետնին և 4 հոգով ոտքերով հարվածներ են հասցրել:

Պատճառն այն է, որ վերջինիս ուսումնական գումարտակի սպաները «բռնացրել» են սիգարետը ձեռքին, ծխարանի մոտ:

Զինծառայողը չի հասցրել մտնել ծխասենյակ: Երբ զինծառայողը փորձել է արդարանալ, սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն: Զինվորը պաշտպանել է ծնողին, ինչը նրան չի ներվել:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ