Սա անսպասելի նորություն է․․․ մասնագետները պարզել են, որ ավելի քիչ է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը այն մարդկանց մոտ, ովքեր․․․

Ցավոք, նոր կորոնավիրուսը շարունակում է տարածվել ողջ աշխարհում։ Հրապարակվել է կորոնավիրուսով վարակված 140 հիվանդի հետազոտությունների արդյունքներ։ Հրապարակման պահին վարակվածների թիվը՝ 75204, մահացածներինը՝ 2006։

Հիվանդների մեջ կանանց ու տղամարդկանց թիվը հավասար է, միջին տարիքը 57, ինչը ցույց է տալիս, երեխաներն ու երիտասարդները դիմացկուն են վիրուսի հանդեպ։ Ամենից հաճախ հիվանդությունը զուգորդվում է զարկերակային հիպերտոնիայի ու շաքարային դիաբետի հետ։

Պարզվել են նաև մի շարք անսպասելի հանգամանքներ։ Հայտնի է, որ վիրուսային հիվանդությունները, որոնք վարակում են շնչուղիները, ավելի հաճախ հանդիպում են մարդկանց մոտ, ում մոտ շնչառական ապարատը թույլ է, ունեն ասթմա, ալերգիա կամ թոքային խրոնիկ հիվանդություն։

Եվ այս հետազոտության մասնակիցներից ոչ մեկի մոտ նշված հիվանդությունները չեն հայտնաբերվել, բացի թոքերի խրոնիկ հիվանդությունությունից՝ 1.4 տոկոսի մոտ, այն դեպքում, որ Չիաստանում ասթմա ունեն 4.2 տոկոստը, իսկ ալերգիկ ռինիտ 9.7 տոկոսը, թոքերի խրոնիկ հիվանդություն ՝ 13.7։

Բայց ամենազարմանալին այն է, որ վիրուսը մեծամասամբ վարակում է չծխողներին։ Հետազոտության մասնակիցների միայն 1.4 տոկոսն է ծխող եղել, այն դեպքում, որ Չինաստանում ակտիվ ծխողները 27.3 տոկոս են։

Ուրախալի է այս հետազոտության արդյունքներում այն, որ երեխաները դիմացկուն են կորոնավիրուսի հանդեպ։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ