Սարսափելի դեպք Նոր Խարբերդում. հղի կինը մահացել է սեփական տան բակում

Նոր Խարբերդում ահասարսւռ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, տեղ հասած շտապ օգնության բժիշկները Նոր Խարբերդի ամառանոցների տներից մեկի բակում հայտնաբերել են 32 տարեկան կնոջ դի:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ մահվան պատճառը եղել է հոսանքազրկումը: Դեպքի հանգամանքները պարզում են իրավապահները:

Հարևանների խոսքով՝ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ, իսկ մոտ երեք ամսից երրորդ երեխան կունենար:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!