Սարսափելի դեպք Լոռիում. մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը

Երեկ՝ հունիսի-20-ին, Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը։

Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ համայնքի տներից մեկում երեխայի դի կա:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ. Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Աննա Կարապետյանը, որը ձեքին էլ ունեցել է իր մահացած մոր մեծադիր նկարը: Պարզվել է, որ մայրը իր 7-ամյա աղջկան մահճակալի մեջ խեղդամահ է արել:

Այսօր Ա. Կարապետյանը 7-ամյա աղջնակի հետ եկել է Հարթագյուղ և որոշ ժամանակ անց երեխային հայտնաբերել են խեղդամահ եղած:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!