Սարսափելի դեպք Երևանում. կինը տան զուգարանում հայտնաբերել է ամուսնուն՝ կրծքավանդակին դանակ խրված

Երեկ՝ հունիսի 23-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել 66 ամյա տղամարդ, ում կրծքավանդակին դանակ է խրված եղել։ Ընտանիքը բնակվում է Ջրվեժում:

Ըստ տեղեկությունների՝ տղամարդուն այդ վիճակում կինն է հայտնաբերել: Երբ ամուսինը երկար ժամանակ չի արձագանքել զուգարանից, կինը բացել է դուռը և տեսել արնաշաղախ ամուսնուն՝ կրծքավանդակում խրված։

 

Картинки по запросу հիվանդանոց

Կինն անմիջապես ահազանգել է 1-03։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է, բայց կատարվածի հանգամանքների վերաբերյալ ի վիճակի չի եղել ոչինչ ասելու։

Ինքնասպանության փորձ է եղել տեղի ունեցածը, թե այլ բան, կպարզեն իրավապահները։

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!