Սատանիստական երիտասարդություն և սատանիստական երաժշտությունսատանիստական երիտասարդությունը և սատանիստական երաժշտություն…դա ավելի մեծ աղետ է

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

սոս ջանիբեկյան

Էս վերջերս շատ ա ինչ որ քննարկվում սատանիստական բառը , սատանիստական երիտասարդությունը և սատանիստական երաժշտությունը : Նրանք ովքեր հակահեղափոխական են և ամեն փոքր առիթ բաց չեն թողնում ,որպեսզի խոցեն ներկայիս կառավարությանը , իրենց ասելու բան չունեմ ,մարդիկ իրենց գործն են անում , իսկ չեզոք քաղաքացիները ,ովքեր կուզեն կարծիքս լսել` որպես Քրիստոնեական Եկեղեցում մկրտված քաղաքացու `2 բառով ասեմ :
Սատանիստական երաժշտությունը ուղղվածություն է, որը իրավունք ունի լինելու (իհարկե ոչ հանրային տեղերում), իսկ ցածրակարգ կլկլոց լսող, ամեն եկեղեցի տեսնելուց խաչակնքվող , ձեր իմացած հայ «քրիստոնյան» ,շատ հնարավոր է, որ իր արարքներով, ապրելակերպով ,մտքերով ավելի մոտ կանգնած լինի սատանուն : Եկեք Խաչակնքվող սատանիստներից խոսենք , դա ավելի մեծ աղետ է :

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ