Ջահելներ ջան, որ էդքան թույն հայրենասերներ եք, բա ինչի՞ եք վախենում սորոսականների ու իրանց լրատվականների հասցեին մի հատ թթու խոսք ասեք

Հայկ Գևորգյանցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Երեկվա ջահելները, որ հարձակվել էին Հայելի ակումբի վրա, իրենց թույն հայրենասերներ էին ներկայացնում, թե իբր լրատվամիջոցը Ալիևին է գովացել, դրա համար էլ ձվեր են նետել լրատվականի գրասենյակի ուղղությամբ:

Ջահելներ ջան, որ էդքան թույն հայրենասերներ եք, բա ինչի՞ եք վախենում սորոսականների ու իրանց լրատվականների հասցեին մի հատ թթու խոսք ասեք, որ սաղ օրը ադրբեջանասիրության քարոզ են տանում, իսկ մեր մեր պետության ինստիտուտներն էլ թուլացնում:

Ես գիտեի, որ Փաշինյանը շատ ուժեղ դերասանական տաղանդ ունի, բայց էսքան անտաղանդ բեմադրություն ուղղակի անհնար էր պատկերացնել»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ