Ուշադրություն․ Գագիկ Սուրենյանը քիչ առաջ զգուշացնող հայտարարություն է տարածել․ ինչ է սպասվում փետրվարի 25-ից 26-ը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում փետրվարի 25-ից 26-ը

Հարգելի վարորդներ ուշադրություն
Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։ Վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։ օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ