Շարմ Էլ Շեյխում ամուսիններից 5000 դոլար են պահանջել՝ նորածնին վերցնելու իրավունք տալու համար

Շարմ Էլ Շեյխում ամուսիններից 5000 դոլար են պահանջել՝ նորածնին վրցնելու թույլ տվություն ստանալու համար։

Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնած ամուսիններ՝ Նարեկ և Լիլիթ Հովհաննիսյաններն ահազանգել են Mamul.am-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ հայտնվել են անելանելի վիճակում.

«Ես ու կինս հիմա Շարմ Էլ Շեյխում ենք: Վայէջքի ժամանակ 30 շաբաթական (7 ամսական) հղի կինս միանգամից վատացավ և հյուրանոցից անմիջապես շտապօգնությունով տեղափոխեցին հիվանդանոց, և քանի որ իր ուժերով չէր կարող ծննդաբերել, ուստի կեսարյան հատում արեցին:

Երեխան 2 կգ է ծնվել, նրա հետ ամեն ինչ նորմալ է, բայց բժիշկներն ասում են որ 3500 ԱՄՆ դոլար պետք է վճարենք, որպեսզի թույլ տան վերադառնանք: Այսինքն՝ քանի դեռ չենք վճարել նշված գումարը, չենք կարող երեխային վերցնել և Հայաստան գալ»,- տեղեկացրեց Նարեկ Հովհաննիսյանը:

Շարմ Էլ Շեյխ

Լիլիթ Հովհաննիսյանն էլ նշեց, որ հենց սկզբից հիվանդանոցում իրենցից 5000 ԱՄՆ դոլար են պահանջել, և քանի որ իրենք այդքան գումար չեն ունեցել՝ դիմել են Եգիպտոսում ՀՀ դեսպանատանը, որպեսզի օգնություն ցուցաբերվի: «Դեսպանատան միջամտությամբ 5000 դոլարն իջեցվեց մինչև 3500-ի, սակայն խնդիրը նրանում է, որ մենք այդ գումարը ևս չունենք»,- ասում էր մեր զրուցակիցը՝ խնդրելով որևէ միջոց ձեռնարկել իրենց օգնելու համար:

Թղթակիցը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ պարզելու համար, թե խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կան: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ կխոսի դեսպանի հետ՝ խոստանալով խնդրի վերաբերյալ տեղեկություն տրամադրել:

Ամուսինների խոսքով՝ Շարմ էլ ՇԵյխ հանգստի մեկնելը պլանավորված չի եղել, քանզի տոմսերը շահել են խաղարկությամբ»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ