Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Նոր Խարբերդում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում, հարսի և սկեսուրի միջև վիճաբանություն է ծագել, ինչի արդյունքում սկեսուրը դանակով հարվածել է հարսին: Վերջինիս ծանր վիճակում շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները 25 ամյա կնոջ վիճակը գնահատում են կայուն ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ տուժածն ունի 3 մանկահասակ երեխա:
Հանցանքը կատարած կինը եղել է ոչ սթափ վիճակում. նրան բերման են ենթարկել: