Նորածիններ գողանալու մեջ մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ապօրինի որդեգրումների և կաշառքի համար մեղադրվող՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Ռազմիկ Աբրահամյանն ընդունել է իր մեղքը

Նշենք, որ բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվել են վկաները: Նիստի ավարտից հետո Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանը հայտնել է, որ Հանրապետական ծննդատան տնօրենը ընդունում է մեղքը:

Դատական նիստի ընթացքում կողմերը հարցեր են ուղղել գործով վկա Արթուր Հովսեփյանին, որից հետո նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը կկյանա մարտի 3-ին:

Աղբյուր՝ Մամուլ

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ