Նիկոլ Փաշինյանը պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին. Տեսանյութ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է Մոսկվա և հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է հանդիպման մասին.

-Արցախի հարցի շուրջ որևէ քննարկում չենք ունեցել, ՀԱՊԿ ստեղծված իրավիճակի վերաբերյալ շատ կարճ զրույց ենք ունեցել, հայկական կողմը պնդել է, որ ինստիտուցիոներ լուծումներ են պետք, որ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որ հետագայի համար այսպիսի չկանոնակարգված բանավեճեր տեղի չունենան: Խոսակցություն է գնացել կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ:

Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնության: Ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ: Հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի,-հավելե է վարչապետը:

Մոսկովյան այցի մասին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 27 декабря 2018 г.

 

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: