Մկրտիչ Արզումանյանը պատրաստվում է քաղաքապետ դառնալ

Վերջին օրերին համացանցում լուրեր շրջանառվեցին, որ դերասան Մկրտիչ Արզումանյանին նոր պաշտոն է առաջադրվելու։

Այսօր կան տեղեկություններ այն մասին, որ խոսքը գնում է Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանձնելու մասին։

Համառոտ պատմենք հայտնի դերասանի մասին․

Մկրտիչ Արզումանյանը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 10-ին Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա։

Սովորել է Գյումրու Կրուպսկայայի անվան թիվ 23 ռուսական դպրոցում, այնուհետև երկրաշարժից հետո տեղափոխվել է թիվ 14 դպրոց։

Ունի ռուսական կրթություն։ 1993 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Գյումրու մասնաճյուղ)։

Համալսարանում սովորելու տարիներին՝ երրորդ կուրսից ընդգրկվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ՈՒՀԱ թիմում, որից հետո էլ ձևավորվել է «Նոր ալիք» ՈւՀԱ-ի խումբը։ Թիմերի լավագույն խաղացողների հիման վրա կազմավորվեց «Армянский проект» ՈՒՀԱ-ի թիմը՝ Հայաստանի ՈՒՀԱ-ի հավաքականը։

Աշխատել է որպես դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր։ Մկրտիչ Արզումանյանը մեծ դեր է ունեցել հեղափոխության մեջ, թեկուզ և նրանով, որ այդ կարևոր օրերին հրապարակայնորեն հրաժարվեց նախկին իշխանությունների կողմից իրեն շնորհված վաստակավոր արտիստի կոչումից։ Դա, անշուշտ, մեծ կարևորություն ունեցավ և ոգևորեց հասարակությանը։

Աղբյուր՝ newstime.am

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ