Միհրան Ծառուկյանը հրաժարվում է վերադարձնել ընտանեկան միջոցառումը հետաձգած սփյուռքահայի գումարը

Երգիչ Միհրան Ծառուկյանը հրաժարվել է սփյուռքահայ քաղաքացուն վերադարձնել 2.000 դոլարը, որը, որպես կանխավճար, տվել է երգչին՝ իրենց ընտանեկան միջոցառմանը երգելու նպատակով:

Ինչպես հայտնում է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշել են չեղարկել միջոցառումը: Ինչպես պատգամավորն է նշում՝ Միհրան Ծառուկյանը և իր պրոդյուսերական խումբը հրաժարվում են վերադարձնել գումարը:

factor.am-ն է գրում ու նշում է, որ պատգամավորը կայքին տեղեկացրել է, որ շարունակական բանակցություններն անցել են ապարդյուն, երգիչը հրաժարվել է գումարը վերադարձնել: Թեմայի շուրջ լրատվամիջոցը փորձել է պարզաբանում ստանալ Միհրան Ծառուկյանից: Հեռախոսազանգին պատասխանած անձը նշել է, որ Միհրան Ծառուկյանը զբաղված է:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ