Մի՞թե ադրբեջանցիների կողմում հայտնված զինծառայողին վնասե՞լ են դիրքում. ԱՀ ՊՆ-ն ներկայացրել է լուսանկարներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանական լրատվամիջոցները դեպքի մանրամասները հայտնում են այս կերպ.

Հակառակորդը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

Այսօր ժամը 12-ի սահմաններում Ֆիզուլիի ուղղությամբ տեղակայված առաջնագծում ձերբակալվել է Արայիկ Ղազարյան Հայկի, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նախնական հարցման ընթացքում պարզ է դարձել, որ զինծառայողը դիմել է փախուստի՝ չդիմանալով ծաղրանքներին և անմարդկային վերաբերմունքին՝ ծառայակիցների կողմից:

Երկար ժամանակ ծեծի է ենթարկվել հրամանատարների և ծառայակիցների կողմից, ինչի մասին վկայում են գլխի և մարմնի վրա առկա հեմատոմաները: Ձեռքերն այրված են ծխախոտով: Ներկա պահին Արայիկ Ղազարյանին ցուցաբերվում է բուժօգնություն:

-Сегодня в районе 12 часов дня на линии фронта в Физулинском направлении был задержан дезертировавший армянский военнослужащий Аро Айкович Казарян, сообщает пресс-служба Минобороны Азербайджана.

Во время первичного допроса, выяснилось, что военнослужащий совершил дезертирство, не выдержав издевательств и нечеловеческого обращения со стороны сослуживцев.

На протяжении долгого времени он подвергался побоям со стороны своих командиров и сослуживцев, о чем свидетельствуют гематомы на голове и многочисленные раны на теле.

Солдату также прижигали пальцы рук сигаретами. В настоящее время Аро Казаряну оказывается медицинская помощь.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ