Մարդկանց աչքի առաջ քաղաքացին մահացել է, որովհետև վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել

Ֆեյսբուքյան օգտատեր Զորայր Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բացահայտվել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ. ինչ է ախտորոշվել երիտասարդների մոտ

Միայնակ ապրող հարևանը ինսուլտա տանում, մահամերձ վիճակում հայտնաբերվում ա բարեկամների կողմից: Մեծ դժվարությամբ կապ ենք հաստատում շտապ օգնության հետ, որոնք սակայն կանչից հետո մեր պատկերացրածից արագ ժամանում են: Ու այստեղ սկսվում ա մեր օրերի իրողության դաժանությունը…հիվանդին անհրաժեշտ ա տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, բայց պարզվումա մայրաքաղաքում չկա որևէ հիվանդանոց, որն ունենա հնարավորություն իր վերակենդանացման բաժանմունքում մարդ ընդունելու…Շտապ օգնության անձնակազմը արդեն մի ժամ ա սպասում ա հրահանգների հետագա գործողությունների մասով, մինչ մարդը դանդաղ մահանում ա: Հասկանալի ա, որ համաճարակի պայմաններում կարող է լինել նաև այսպիսի իրավիճակ, բայց ինչի չեն ձեռնարկվում որևէ քայլեր իրավիճակը շտկելու, թեկուզ չգիտեմ Երևանի մերձակայքում դաշտային հոսպիտալ ստեղծելու…էս պահին մարդ ցանկացած հիվանդությունից կարող ա մահանա, հիվանդանոց հաշվեք չկա…

Հ.Գ. Պատկերացրեք այն մարդու ապրումները, երբ գտնում է իր մահամերձ եղբորը, բայց որևէ բան չի կարողանում անել ու ուղղակի հետևում է նրա մահվանը…

Ավելի ուշ հեղինակը մեկնաբանություններում ավելացրել է․

-Շտապ օգնության մեքենան գնաց, որովհետև բան չկարողացավ անել, ինչից կես ժամ հետո մարդը մահացավ:

Միայնակ ապրող հարևանը ինսուլտա տանում, մահամերձ վիճակում հայտնաբերվում ա բարեկամների կողմից: Մեծ դժվարությամբ կապ ենք…

Опубликовано Zorayr Harutyunyan Суббота, 13 июня 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ