Մարդիկ պետք է ինքնամեկուսանան, եթե․․․ կա կորոնավիրուսի ավելի վտանգավոր ախտանիշ, քան հազն ու բարձր ջերմությունը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ միայն հազն ու բարձր ջերմությունը դեռ չեն նշանակում, թե դուք կորոնավիրուս ունեք։

Հայաստանում հաստատվել է ...

Մարդիկ պետք է ինքնամեկուսանան, եթե կորցնում են համի և հոտի զգացողությունը, քանի որ հենց դրանք են կորոնավիրուսի ամենաակնհայտ ախտանշանները։

Մինչ այս կորոնավիրուսի առաջին ախտանշաններն էին համարվում բարձր ջերմությունը և հազը: Այժմ այդ ախտանշաններին ավելացել է երրորդը՝ համի և հոտի զգացողության կորուստը:

Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ՝ այս ախտանշանի առկայության դեպքում մարդը պետք է ինքնամեկուսանա առնվազն 7 օրով, իսկ նրա ընտանիքի անդամները՝ առնվազն 2 շաբաթով:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ