Ձեր լակոտներին դաստիրակեք… նրանք պատրաստ են ծաղրել ու ստորացնել ցանկացած թույլ էակի՝ և անտեր շան, և դասընկերոջը

Բժիշկ Հայկ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Картинки по запросу "Բժիշկ Հայկ Մանասյան"

«Շան կծելը խնդիր է։ Այո։

Այնպես, ինչպես դռան արանքում մատ թողնելը։ Վերջինս սակայն պատահում է ավելի հաճախ ու ավելի տրավմատիկ է մարմնական վնասվածքի տեսանկյունից։

Սակայն ոչ ոք հանդես չի եկել բնակարանների, շքամուտքերի, ավտոմեքենաների դռները վերացնելու առաջարկությամբ։

Իսկ շները, արի ու տես խանգարում են ապրել։

Ձեր լակոտներին դաստիրակեք, ովքեր բիոլոգիական ցանկացած թույլ էակի պատրաստ են ծաղրել ու ստորացնել զվարճանալու համար, ու կապ չունի այդ թույլ էակը անտեր շուն է, թե դասընկեր։

Ձեր միջի թթվածությունը մաքուր օդի հանեք տանը կամ բակում կենդանի պահելով, կենդանի կերակրելով, ու կենդանու նկատմամբ եղած ձեր վախերը զրոյացնելով։

Ես կենդանասեր ֆանատիկ չեմ։ Ես գելխեղդ եմ հանում գոտեմարտի։ Ոչ էլ մարդատյաց եմ, վկա իմ մասնագիտությունը։

Ես ատում եմ բնությունից կտրված էն զոմբիությունը, որը ներծծել եք ձեզանում ու ներարկում եք ձեր երեխաներին։

Հայկական Գամփռ։ Չեմիչէ…

Դուք ուր, շուն սիրելն ուր։

Ձերը ազգային սնափառությունն է։

Շիրակը, Ջավախքը, Եզդին ու ռուսախոս մի քանի ընտանիքները չլինեին դուք չինացու պես Հայկական Գամփռը որպես կերակրատեսակ կունենայիք, բաստուրմայի ու դոլմայի կողքին։

Դուք ուր, կենդանի սիրելն ուր։

Դուք կենդանուն միայն որպես սնունդ եք սիրում, ու դրա կողմնակի ազդեցություններից պատրաստ եք հանդուրժել միայն ժամանակ առ ժամանակ պատահող ցռիկը»։

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ